Հայկական և ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են ԿԽՄԿ-ին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին։ Այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի միասնական տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից:

Նշենք, որ, ըստ 17 կուսակցությունների, Վազգեն Մանուկյանի հիմնական առաքելությունը պետք է լինի արտահերթ ընտրությունների կազմակերպումը, պայմանով, որ ինքը կամ իր ղեկավարած քաղաքական ուժը չի առաջադրվելու այդ ընտրություններում։ Ըստ եռակողմ հայտարարության՝ նախատեսվում է նաև գերիների փոխանակում, սակայն մինչև այս պահը պայմանավորվածության այդ կետը չի կատարվել:

--00—ԼՄ