Գոռացի՝ ես ողջ եմ, երբ լսեցի, որ բժիշկներից մեկն ասում է՝ ուշ է, տարեք զոհվածների հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է տեսանյութ` մարտի դաշտում ծանր վիրավորված, բժիշկների շնորհիվ կրկին կյանք վերադարձած զինվորի մասին:

«Սեյրանի պատմությունը, կարծես, գեղարվեստական գրքից հատված լինի: Տղան ինքը վիրավորումից հետո իր հետ կատարվածները հրաշք է համարում:

Սեյրան Սողոսյանը 20 տարեկան է, զինակից վիրավոր ընկերների կյանքը փրկելուց, կրակի տակից հանելուց հետո վերադարձել է մարտադաշտ և ինքն էլ վիրավորվել:

Սեյրանը,որպես վաշտի հրամանատարական տանկի ավագ նշանառու օպերատոր մասնակցել է Ջաբրայիլի ամենաթեժ մարտերին:

Այժմ Հերոսը վերականգնվում է Զինվորի տանը»,- գրել է նա:

--00--ԱԹ