29-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած անձը փորձել է փախչել

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 36-ամյա տղամարդու կողմից 29-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, ինչպես նաև քննչական վարչության վարչական շենքից փախուստի փորձ կատարելու դեպքերի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ 2020թ. հու­լի­սի 26-ին՝ ժա­մը 11:15-ի սահ­ման­նե­րում, Վա­նա­ձոր քա­ղա­քին հա­րա­կից ան­տա­ռում 36-ամյա տղամարդը 29-ամյա կնոջ կամքին հակառակ, բռնություն գործադրելով, սեք­սո­ւալ բնույ­թի բռնի գոր­ծո­ղութ­յուն­ներ է կա­տա­րել վերջինիս նկատմամբ:

Բա­ցի այդ, ձեր­բա­կա­լու­մից հե­տո՝ 2020թ հու­լի­սի 28-ին՝ ժա­մը 20:40-ի սահ­ման­նե­րում, ձեր­բա­կալ­ված­նե­րին պա­հե­լու վայր տե­ղա­փոխ­վե­լիս՝ 36-ամյա տղամարդը քննչա­կան վար­չութ­յան վար­չա­կան շեն­քից փորձել է դիմել փա­խուս­տի, սա­կայն իր կամ­քից ան­կախ հան­գա­մանք­նե­րում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեա­կան օ­րենսգր­քի 139-րդ հոդ­վա­ծի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) 1-ին մա­սով և 34-355-րդ հոդ­վա­ծի (ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված անձի փախուստի փորձ) 1-ին մա­սով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս