Թուրքական հետախուզությունը վարձկաններին ուղղորդել է Ադրբեջանին անցած ԼՂ տարածքի խորքը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News    

սիրիացի

Ըստ Militarist տելեգրամյան ալիքի՝ հաղորդում են, որ թուրքական հետախուզական ծառայությունն իր սիրիացի վարձկաններին հրաման է տվել շարժվել դեպի Ադրբեջանին միացված Լեռնային Ղարաբաղի տարածքի խորքը։

Տարածաշրջանում նոր բախումների դեպքում սեփական մարդկանց ունենալու ցանկության հետ միասին թուրքական հետախուզությունը նախատեսում է նաև բնակեցնել նոյեմբերի 10-ի պայմանագրով հայ բնակչության կողմից լքված տարածքները: Այդպես, «Սուլթան Մուրադի անվան» խմբավորման դիվիզիայի զինյալները (հիմնականում թուրքմեններ) ոչ միայն պարգևատրում են ստանում տեղում մնալու համար, այլ նաև` ֆինանսական և նյութատեխնիկական օգնություն` իրենց ընտանիքներին Սիրիայից տեղափոխելու համար:

Տեղեկություններ կան, որ թուրքական հետախուզությունը նույնիսկ գրասենյակ է բացել Աֆրինում` այդ նպատակներով մարդկանց հավաքագրելու համար: Այնուամենայնիվ, ցանկացողները դեռ քիչ են, քանի որ Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հուղարկավորությունները դեռ շարունակվում են:

--00—ՄՀ