Սևակը Ճամբարակի երջանիկ ընտանիքներից մեկի հայրն էր, ուներ երկու անչափահաս երեխա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

հասարակական

2020թ-ի Արցախյան պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Սևակ Համբարձումյանը աշխատում էր Ճամբարակի Ռազմական ոստիկանության բաժանմունքում որպես պետի տեղակալ։

Հարազատները պատմեցին, որ Ճամբարակի առանձնացող ու երջանիկ ընտանիքներից մեկի հայրն էր, ուներ երկու անչափահաս երեխա։

«Պատերազմի օրերին մեկնել է Մարտունի, թեժ պայքար մղելու թշնամու դեմ։ Նոյեմբերի 7-ին ստացել է ծանր վիրավորում, այնուհետև 23 օր գտնվել է բժիշկների վերահսկողության տակ։ Ցավոք, դեկտեմբերի 1-ին նա էլ բռնեց հավերժի ուղին, դարձավ Ճամբարակի անմահ հերոսներից մեկը»,-այս մասին 24News-ին ասացին Սևակ Համբարձումյանի հարազատները։

Սևակի մտերիմներն ու ընկերները նրան հիշում են որպես  կարգապահ, հավասարակշռված, ընկերասեր, համեստ ու խելացի անձնավորություն։

հասարակական
հասարակական

--0--ԿԿ