Հավաստագրման քննությունների ժամկետը կերկարաձգվի. ՀՀ ԿԳՄՍՆ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News  

ԿԳՄՍ

Հաշվի առնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում առկա դիմումներն ու առաջարկները՝ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի, հավաստագրի համար վերապատրաստման վկայականի ժամկետների  վերաբերյալ, նախարարությունը տեղեկացնում է.

«-քանի որ ՀՀ-ում պատերազմական դրությամբ պայմանավորված ֆորս մաժորային իրավիճակի պատճառով չի կազմակերպվել հավաստագրման քննությունների գործընթաց, եւ այս պահին հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է շուրջ 600 հավակնորդ, քննությունների ժամանակացույցը կերկարաձգվի մինչեւ 2021 թվականի մարտ ամիսը,

- եթե հավաստագրի կամ վերապատրաստման վկայականի  ժամկետը լրանում է պատերազմական դրությունից մինչեւ հավաստագրման համար անցկացվող քննությունների ավարտն ընկած ժամանակահատվածում, ապա հավակնորդներին քննություններին մասնակցելու հնարավորություն կընձեռվի,

-պատերազմական դրությունից մինչեւ հավաստագրման համար անցկացվող քննությունների ավարտն ընկած ժամանակահատվածում, գործող տնօրենների պաշտոնավարման պայմանագրերի, հավաստագրերի, վերապատրաստման վկայականների ժամկետները լրանալու պարագայում, այդ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների թափուր տեղի մրցույթները կանցկացվեն հավաստագրման քննությունների ավարտին»։  

--00—ՄՀ