Փաշինյանը պատրաստվում է արյուն թափել Երևանում․ Գևորգ Պետորսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ՌԴ նախագահի արտահայտությունից Փաշինյանի կողակիցներն ու կողմնակիցները հորթի հրճվանք են ապրում՝ ներկայացնելով իբրև Պուտինը գովել է Փաշինյանին, այնինչ Պուտինն ուղարկեց կարևոր մի քանի ուղերձ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«ՌԴ նախագահն ասաց, որ ամեն մարդ չէր կարող սա անել՝ ակնարկելով, որ ամեն մարդ չէր կարող այդքան «քաջություն» ունենալ հայրենիք ծախելու, և Փաշինյանն այդ չգիտակցված «քաջ» տղան է: Պուտինի՝ Փաշինանին ուղղված երկրորդ ուղերձը հետևյալն էր, նա ասաց. մի՛ մտածի, որ երկրորդ անգամ պետք է հեղափոխություն լինի, որ գնաս, այսինքն՝ դադարի արյուն թափելը», -նշել է Պետրոսյանը:

«Իսկ Փաշինյանն այսօր առանց ամաչելու, որ սահմանին այդքան մեր տղաների արյուն թափեց, մի հատ էլ պատրաստվում է ոստիկանական ուժերով Երևանում արյուն թափել»,- ասել է Պետրոսյանը:

Անդրադարձ է կատարվել նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ