Դեկտեմբերի 4-ի դրությամբ կատարվել է 260 զոհված զինծառայողի մարմնի նույնականացում. ԱՆ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News    

հիվանդանոց

ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում գրառում է կատարվել.

«Վերջին օրերին պարբերաբար հարցեր են հնչում ԴՆԹ նույնականացման հետազոտությունների հետ կապված, մասնավորապես, թե ինչ է այն, և ինչպիսի կարողություններ ունի Հայաստանն այս ոլորտում:

Նշենք, որ գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) Applied Biosystem 3500 միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգը Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 2018 թվականի դեկտեմբերին Առողջապահության նախարարության և մի շարք գերատեսչությունների միասնական ջանքերով և ֆինանսավորմամբ: Այն փոխանցվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին», որն էլ իրականացնում է նշված հետազոտությունները:

Սարքն ուսումնասիրում է մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածները, որը թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ:

Սարքավորումը միակն է և հաշվի առնելով սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած պատերազմական իրավիճակը` այն աշխատում է 24/7 ռեժիմով: Մասնավորապես, դեկտեմբերի 4-ի դրությամբ դատագենետիկական փորձաքննության է ենթարկվել 1613 կենսաբանական նմուշ, որի արդյունքում կատարվել է 260 զոհված զինծառայողի մարմնի նույնականացում:

Այս պահին Առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարում արտադրողների հետ դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ ձեռք բերելու և տեղադրելու շուրջ»։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս