ԼՂ-ն ու ՌԴ-ն քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News    

թռիչք

ԼՂ-ն ու ՌԴ-ի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը:

«Դեկտեմբերին Ռուսաստանից առաջին թռիչքները կարող են վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում։ Այժմ երկու կողմերն էլ` մերն ու ռուսականը, ջանքեր են գործադրում դա իրագործելու համար»,- այս մասին ասել է Ռիա Նովոստիի զրուցակիցը:

Աղբյուրի հաղորդմամբ օդային նավահանգիստը սպասարկելու է նաև ուղևորատար չվերթներ, որոնք ԼՂՀ կժամանեն ոչ միայն Մոսկվայից, այլև՝ Ռուսաստանի մարզերից:

Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ, հնարավոր է այս ամսվա վերջ ականատես կլինենք Լեռնային Ղարաբաղում առաջին ռուսական ինքնաթիռների վայրէջք կատարելու։

--00--ԱՀ