Վազգեմ Մանուկյանը այն կերպարն է, որ այդ առաքելությունը կարող է կատարել․ սա պաշտոնի կռիվ չէ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News    

Ռոբերտ Քոչարյան

«Այս վիճակում արագ արտահերթ ընտրություններ անելն ուղղակի սխալ է։ Մենք տեսանք էյֆորիայի տակ ընտրությունների արդյունքում ինչ ունեցանք և այդ փորձը արդեն ունենալով՝ պետք է հասկանանք, որ ժամանակ է ավելի հանգիստ վիճակում ընտրությունները կազմակերպելու»,- այս մասին «5-րդ ալիքին» տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան։

Ըստ Քոչարյանի այս իշխանությունն այլևս լեգիտիմ չէ և այս խորհրդարանը այլևս չի արտացոլում  ժողովրդի կարծիքը։

«Մեկ տարի ժամանակ է պետք հանգիստ վիճակում ռացիոնալ դաշտում ընտրություն կազմակերպելու համար»։

ՀՀ երկրորդ նախագահը ողջունում է Վազգեն Մանուկյանին ժամանակավոր կառավարության վարչապետ նշանակելու որոշումը.

«Վազգեմ Մանուկյանը այն կերպարն է, որ այդ առաքելությունը կարող է կատարել։ Սա պաշտոնի կռիվ չէ, ես չեմ նախանձում  որևէ մեկին, որ այս մեկ տարվա ընթացքում պետք է մտնի այդ անցումային կառավարության մեջ, առաջին հերթին՝ Վազգեն Մանուկյանին»։

Տեղեկացնենք, որ այսօր ժամը 22։10-ին  «5-րդ ալիք» hեռուստաընկերության եթերում կայանալու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս