Ո՞րտեղ կտեղակայվի Ղարաբաղում մոնիթորինգի ռուս-թուրքական կենտրոնը. BBC

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News   

բիբիսի

Այս շաբաթ հայտնի է դարձել, որ Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են պայմանագիր Ղարաբաղում հրադադարը վերահսկելու համատեղ կենտրոն ստեղծելու վերաբերյալ, սակայն հաաձայնագրի մանրամասները չեն հրապարակվում: BBC-ին փորձել է տեղեկանալ, թե որտեղ է տեղակայվելու այդ կենտրոնը:

Երկու ադրբեջանցի պաշտոնյա BBC-ին հայտնել են , որ Մոսկվայի հետ բանակցությունների ժամանակ հիմնականում քննարկվել է կենտրոնի տեղակայման վայրի երկու տարբերակ՝ Գյանջայում կամ Բարդայում, սակայն թուրքական կողմը առարկել է Գյանջայում տեղակայմանը, քանի որ այդ քաղաքը չափազանց հեռու է խաղաղապահների հսկողության գոտուց:

Ռուսաստանի և  Թուրքիայի ռազմադիվանագիտական շրջանակներում աղբյուրները պարզաբանել են, որ երկու կողմերը պայմանավորվել են դեռևս չհրապարակել կենտրոնի գտնվելու հստակ վայրը, հետևաբար անգամ անանունության պայմաններում լրագրողների հետ զրույցում նրանք հրաժարվել են խոսել հստակ վայրի մասին, սակայն մի քանի հուշում են արել:

Այսպես, Թուրքիայի հատուկ ծառայությունում BBC-ի աղբյուրը, որն անմիջականորեն հետևել է բանակցությունների ընթացքին, հայտնել է, որ այն կտեղակայվի ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքից 15 կմ հեռավորության վրա: Մոտավորապես այդ հեռավորության վրա է գտնվում Բարդա քաղաքը:

 --00—ՄՀ