Թշնամուն հանձնվում են լճեր, հանքեր, իշխանությունը բրախել է երկրի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Մեզ ասում են Խորհրդային միության քարտեզով են սահմանազատում, այն դեպքում, երբ Ադրբեջանն ու ՌԴ-ն մինչև վերջ այդպես էլ իրենց սահմանը չեն սահմանազատել, դեռ հարցեր կան, նույնը Ադրբեջան-Իրան սահմանը։  ՀՀ-ն Վրաստանի հետ ունի սահմանային հարցեր։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

«Այսօր ՀՀ ղեկավար ներկայացող մարդը թաքնվել է, զբաղված է իր ննջասենյակի պաշտպանությունը կազմակերպելով, ամբողջովին բրախել է երկրի բոլոր հարցերը։ Ըստ էության զբաղված է միայն իր աթոռի խնդիրը լուծելով, և այդ ընթացքում ռուսական և ադրբեջանական կողմերը իրար մեջ են որոշում թե մեր սահմանները որտեղով պետք է անցնեն, կամ օրինակ, ինչ որ մի տեղ հայ գյուղապետը մի քիչ ավելի դուխով ու հնարամիտ է լինում և կարողանում է մի քանի մետր փրկել թշնամուց այս կամ այն դիրքը»,- նշել է Վրթանեսյանը:  

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի ևս։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս