Եթե ասենք՝ պարտվել ենք, կնշանակի Ադրբեջանը հաղթել է․ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Ըստ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա, քանի որ ոչ միայն իրենց թիմում, այլ նաև հասարակության լայն զանգվածների մոտ նման հարցադրում չկա: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ 16 ուժերի կողմից առաջադրված թեկնածուին՝ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի մասին դրականը կարող է ասել, բայցև հասկանում է՝ ովքեր են կանգնած այդ ուժերի հետևում՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

Աղազարյանը չի կարծում, թե պատերազմում մենք պարտվել ենք: Բացատրում  է՝ եթե ասենք՝ պարտվել ենք, կնշանակի Ադրբեջանը հաղթել է, բայց, ըստ նրա, Ադրբեջանը չի հաղթել, քանի որ իր առջև դրված նախնական նպատակներին չի հասել:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս