ԱՀ ԱԺ նախագահն այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News    

Արթուր Թովմասյան

Այսօր Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ՝ հանդիպելով ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական, շտաբի աշխատանքերը համակարգող Միքայել Վիրաբյանի հետ։

Արթուր Թովմասյանը ծանոթացել է շտաբի կողմից իրականացվող աշխատանքներին, կարևորել սոցիալական ծրագրերի հասցեականությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ կարևորելով շտաբի դերակատարությունն Արցախից տեղահանված բնակիչների խնդիրները համակարգված լուծելու առումով:

--00--ԱՀ