Լավրովը և Գուտերեշը քննարկել են ԼՂ-ում հումանիտար խնդիրների լուծման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News    

․

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքէջը:

Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում:

Զրուցակիցներն քննարկել են  ՄԱԿ-ի միջոցով տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծման հնարավորությունները:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս