Արցախցիներին աջակցության տրամադրման էլեկտրոնային դիմումների մուտքագրումը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News    

․

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության քաղաքացիներին աջակցության տրամադրման էլեկտրոնային դիմումների մուտքագրումը շարունակում է ընդունվել ինչպես առցանց՝ dimum.ssa.am կայքէջի միջոցով, այնպես էլ նախարարության գրասենյակում, իսկ սույն թվականի դեկտեմբերի 5-ից կարող են դիմել «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության սպասարկման կենտրոններ՝ հետևյալ երկու ծրագրերի համար․

1․ Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության դիմումներ․

2․Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության դիմումներ։

«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության հասցեները՝

1․ Ք․ Ստեփանակերտ, Վ․ Մամիկոնյան 23

2․ Ք․ Ստեփանակերտ, Ադմ․ Իսակովի 15

3․ Ք․ Ստեփանակերտ, Հեքիմյան 5

4․ Ք․ Ստեփանակերտ, Թումանյան 103

5․ Ք․ Ասկերան, ՂՏ Սպասարկման կենտրոն

6․ Ք․ Մարտակերտ, ՂՏ Սպասարկման կենտրոն

7․ Ք․ Մարտունի, ՂՏ Սպասարկման կենտրոն։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս