Եթե ես լինեի վարչապետ, Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը. Ռոբերտ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News    

․

«Եթե ես լինեի վարչապետ, պատերազմը չէր սկսվի: Չէին լինի դիվանագիտական ապուշությունները, որոնք անխուսափելի դարձրին պատերազմը: Եվ Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը, երբեք չէր համարձակվի»,- այս մասին «5–րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ Քոչարյանի հիմա Ալիևը աքլորացել է, իրավունք ունի հիմա աքլորանալու, բայց հերը ողջ լիներ ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա:Իրենք տեսնում էին, թե ում հետ գործ ունեն Հայաստանում, շատ եմ նմանեցնում իրավիճակը՝ հակառակ պատկերով, Ադրբեջանում էլչիբեյան ժամանակներին:

«Ունենք իշխանություն, որը ուզում է այդ պարտությունը փաթաթել բանակի գլխին, թե լավ չեք արել։ Գիտե՞ք՝ վատ կռվող ժողովուրդներ չկան, կան պատերազմը վատ կազմակերպող կառավարություններ: Ասում էին՝ ինչ-որ մարդիկ էին փախնում․ քանի՞ հոգու են պատժել, ձեզ հայտնի՞ են նման դեպքեր: Հրամանը չկատարողներին, դիրքերից փախնողներին, ո՞ւմ են պատժել»,- հավելեց Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահը հիշեցրեց՝ Մովսես Հակոբյանը պատմում էր նաև որոշ դրվագներ, որ մարդկանց հավաքում, հետները բացատրական աշխատանք էին տանում: Մարդիկ դիրքերը թողնում էին ձեր ստերի պատճառով, ձեր վատ կազմակերպելու պատճառով, ամեն ինչ՝ և՛ սնունդ, և՛ այլն, և այլն:

«Եվ այս ամենը փոխել և ջարդել բանակի գլխին կամ ժողովրդի վախկոտությամբ բացատրել․․․ այդ նույն ժողովուրդը չէ՞, որ փառավոր հաղթանակ կերտեց»,- հավելեց նա:

--00--ԱՀ