Մեր գերեվարված հայրենակիցների վերադարձի հարցում որոշ առաջընթաց ունենք. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժողովրդին ուղղված ուղերձում անդրադարձավ այս օրերի ամենակարևոր հարցերից մեկին` հայ գերիների վերադարձի ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

«Գերեվարված հայրենակիցների վերադարձի հարցում որոշ առաջընթաց ունենք, համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ, ընդ որում`ոչ միայն պատերազմի ընթացքում, այլև դրանից առաջ»,- ասաց նա:

Փաշինյանը նաև նշեց` խոսքը ոչ միայն նրանց մասին է, ում`գերության մեջ լինելու փաստը հաստատված է պաշտոնապես, այլև աշխատում են մեխանիզմներ ստեղծել, որ եթե հետագայում անուններ պարզվեն, նրանց վերադարձը ևս խնդիրներ չստեղծեն:

«Այստեղ մեզ պետք է որոշակի համբերություն, և կարծում եմ` հաջողություն կունենանք»,- ասաց վարչապետը:

--00--ԱԹ