Ադրբեջանցիները առանց որևէ խնդրի մտնում են Հայաստանի մարզեր, Ստեփանակերտ. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Սուրեն Սարգսյան

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դեռևս լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած.

1. Թուրքական բանակը դեռ Իգդիրում է` աչքը Սյունիքի վրա է:

2. Ադրբեջանցիները առանց որևէ խնդրի մտնում են Հայաստանի մարզեր, Ստեփանակերտ:

3. Պետական համակարգը պարալիզացված է:

4. Արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը տոտալ տապալված են:

5. Բանակը պետք վերականգնվի հասցված ֆիզիկական և բարոյահոգեբանական հարվածից:

6. Տնտեսություն գոյություն չունի:

7. Կորոնավիրուսն ավելի շատ իշխանություն ունի Հայաստանում, քան «իշխանությունը»:

8. Պետական կառավարում գոյություն չունի:

9. Առկա է հանրային դեպրեսիա` արտագաղթի աննախադեպ հեռանկարով:

Երկրում տոտալ անիշխանություն է: Անիշխան, տկար, տապալված և պարտված «իշխանությունը» պետք է շտապ հեռանա»:

--00--ԱԹ