Խնածախ համայնքում տեղի կունենա զենք-զինամթերքի վնասազերծում. ԱՀ ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

պայթյուն

Արցախի ԱԻՊԾ-ն տեղեկացնում է.

«Այսօր, քիչ հետո Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում:

ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները, ինչպես նաև հումանիտար ականազերծող կենտրոնները և ՌԴ ԱԻՆ սակրավորները շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած և վտանգ ներկայացնող ռումբերից ու արկերից:

Գործընթացը կշարունակվի օրվա ընթացքում՝ Խնածախ և Այգեստան գյուղերի հարակից տարածքներում:

Ուստի խնդրում ենք, պայթյուններ լսելու դեպքում՝ խուճապի չմատնվել:

Պարզաբանումների համար զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»:

--00--ԱԹ