Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 1267-ով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

կորոնավիրուս

Հայաստանում դեկտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1267 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 140 959-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 32 քաղաքացի, մահացածների թիվը 2309 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Դեկտեմբերի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 586 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 35 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2895-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1076 է, ընդհանուր առողջացածներինը՝ 116 066, փաստացի բուժվողներինը՝  21998 21 842 (մեկ օրում նվազել է 156-ով): Մեկ օրում արվել է 3305 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 526 148 թեստ:

--0--ԿԿ