Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5,  24News   

Լավրով

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:

«Դեկտեմբերի 5-ին տեղի է ունցել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման քայլերը, ներառյալ կողմերի փոխգործակցությունը ռուս խաղաղապահների հետ, ինչպես նաև արդիական հարցեր երկկողմ համագործակցության և առանձին հարցեր միջազգային օրակարգից»,- ասված է հայտարարությունում:

 --00—ՄՀ