ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 5450 նոր դեպք: Այս մասին հայտնում է stopcov.ge կայքը:
Համավարակի սկզբից ի վեր սա վարակման ամենաբարձր ցուցանիշն է․ ընդհանուր առմամբ, Վրաստանում գրանցվել է 158 154 դեպք:
Վերջին 24 ժամում վարակից մահացել է 37 հիվանդ: Ընդհանուր առմամբ, մահացության ցուցանիշը կազմում է 1462:
Կորոնավիրուսից ապաքինվել է 129210 պացիենտ:
--00—ՄՀ