Ընդդիմությունը Փաշինյանին հրաժարականի համար մինչև երեքշաբթի՝ ժամը 12։00-ը, ժամանակ տվեց

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5,  24News   

Մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12։00-ն, ժամանակ ենք տալիս, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի, իր խորհրդատուների հետ վերջնական  քննարկի և որոշում ընդունի՝ հրաժարական տա և հեռանա։ Այս մասին կառավարական առանձնատան դիմաց հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը հավելեց, որ եթե Փաշինյանը մինչև երեքշաբթի չհեռանա, ամբողջ Հայաստանում անհնազանդության ակցիաներ են անելու։

«Հայրենիքի փրկության շարժումը» շաբաթ կեսօրից հետո հանրահավաք էր անցակցնում Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  
 --00—ՄՀ