Խնձորեսկում թշնամին 600 մետր հեռավորության վրա է. բնակիչները դեռ ընկճված չեն. համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Եռակողմ հայտարարության ընդունումից հետո Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքը դարձել է առաջնագիծ: 24News-ը համայնքապետ Երվանդ Մալունցից փորձել է պարզվել՝ ի՞նչ տրամադրություն է բնակիչների շրջանում:

«90-ականներին էլ էր… էնպես չէ, որ առաջին անգամ է, նորմալ է, ոչ մի խնդիր չկա»,-ասել է Երվանդ Մալունցը:

Հարցին՝ այս պահին քանի՞ մետր հեռավորության վրա է հակառակորդը, համայնքի ղեկավարը պատասխանել է՝ 600 մետր, և հավելել, որ տեղացիների շրջանում ընկճվածություն դեռ չկա, դեռ չեն զգացել, ինչ լինի, հետո կլինի:

--00—ԼՄ