ՌԴ ՊՆ-ն տեղեկագիր է ներկայացրել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման մասին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5,  24News   

խաղաղպահներ

Խաղաղապահ ուժերի ռուսական զորախումբը շուրջօրյա մշտադիտարկում է իրականացնում Լեռնային Ղարաբաղի տարածքում իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։

Հրադադարը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական ​​բնակության վայրեր, մարդասիրական օգնություն են տրամադրում և վերականգնում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները:

Հայաստանի տարածքից քաղաքացիական անձինք վերադառնում են Լեռնային Ղարաբաղ: Մեկ օրում նախկին բնակության վայրեր է վերադարձել ևս 1244 մարդ: Խաղաղապահ գործողության ընթացքում արդեն ապահովվել է 31917 տեղահանվածի անվտանգ վերադարձը:

Ռուսական խաղաղապահ ուժերի զինծառայողները շարունակում են պայթյունավտանգ առարկաներից մաքրել Լեռնային Ղարաբաղի շրջանները: Ինժեներական հետախուզումը և ականազերծումը շարունակվում են Շուշի-Լիսագոր ճանապարհի ուղղությամբ էլեկտրահաղորդալարերի հենասյուների երկայնքով:

Մեկ օրում մաքրվել են 8.1 հա տարածք և 1.6 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 8 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ականազերծման ընթացքում մաքրվել են 57.87 հա տարածք, 18.6 կմ ճանապարհ, 108 բնակելի շենք և 4 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել է 1115 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահների օգնությամբ, ռազմական գործողություններից տուժած տարածքներում շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: Մեկ օրում վերանորոգվել է մեկ հենասյուն և 2 կմ էլեկտրահաղորդալար, 2.2 կմ գազատար, 1.2 կմ կապուղի և հինգ տրանսֆորմատորային ենթակայան:

ՌԴ ՊՆ ռազմական հոսպիտալի շարժական բրիգադը Մխիթարաշեն բնակավայրում խորհրդակցություններ է անցկացրել և մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել 37 բնակչի, այդ թվում՝ 4 երեխայի:

Մարտակերտում շարունակվում են երկրորդ հիվանդանոցի տեղակայման աշխատանքները:

Ասկերանի դպրոցում տեղի է ունեցել մարդասիրական ակցիա, որի ընթացքում ՌԴ խաղաղապահ ուժերի զինծառայողները կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների երեխաներին հանձնել են դպրոցական ուսապարկեր՝ Юнармия համառուսական երիտասարդական շարժման դպրոցական պարագաներով:

ՌԴ խաղաղապահ ուժերի և ԿԽՄԿ-ի փոխգործակցության արդյունքում իրականացվում են զոհվածների մարմինների որոնում և հանձնում:

Գործում է թեժ գիծ՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ անհայտ կորած մասնակիցների վերաբերյալ տեղեկություն հավաքելու համար: Թեժ գծի գործունեության մեկնարկից ի վեր ստացվել է ավելի քան 200 հեռախոսազանգ:

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար կազմակերպվել է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի բոլոր գործողություններն իրականացվում են կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու միջոցառումների համաձայն:

 --00—ՄՀ