ՃՏՊ Արմավիր-Ակնալիճ ավտոճանապարհին․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5,  24News   

․

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 5-ին, ժամը 14:36-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Ակնալիճ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ակնալիճ գյուղի Հոկտեմբերյան փողոցի թիվ 36 շենքի դիմաց «Mercedes C 240» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Մ․, ծնված 1987 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից հողատարածք:

Փրկարարները Արամ Մ․-ին և ուղևոր Սևակ Ա․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։ Տուժածները հոսպիտալացվել են Արմավիր քաղաքի ԲԿ։

--00--ՀԱ