Հայկական ԱԹՍ-ների մեծ մասը պատերազմ չուղարկվեց. Ավետիք Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Հայկական ԱԹՍ-ների մեծ մասը պատերազմ չուղարկվեց, նման կարծիք է հայտնել Հայկական ռազմարդյունաբերական համալիրի նախկին ղեկավար Ավետիք Քերոբյանը:

«Ընդհանուր առմամբ պաշտպանության նախարարությունը արտադրողներից չի գնել Հայաստանում արտադրված զենք՝ կարծելով, թե արտերկրի համանման զենքերն ավելի լավն են: Հայաստանը կարող էր պարծենալ անօդաչու թռչող սարքերի մշակման հաջողություններով, բայց ՊՆ-ն բավականաչափ քանակությամբ չպատվիրեց դրանցից: Գործի են դրվել բարձր տեխնոլոգիական շատ նախագծեր, որոնք թույլ կտային խուսափել նման կորուստներից»,-ասել է Ավետիք Քերոբյանը:

«Позиция» Սերոբ Օհանյանի հետ հաղորդման շրջանակում Ավետիք Քերոբյանն անդրադարձել է վերջին պատերազմի ժամանակ թույլ տրված սխալներին:

--00—ԼՄ