Միտինգի ժամանակ հայտարարված համայնքապետերը չմասնակցեցին հայրենիքի պաշտպանության գործին

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգանքներս Մասիսի շրջանի (բացառությամբ «քաղաքապետի») և Արտաշատի շրջանի (բացառությամբ Այգեստանի) համայնքապետերին, որոնց մեծամասնությունն իրականում պետականություն կրող անձինք են և հստակ գիտակցում են, թե ինչ պատասխանատու դիրք են զբաղեցնում հասարակության մեջ, և ինչ մարտահրավերներ են մեր երկրի առջև ծառացած։

Դա նրանց կողմից ապացուցվեց նաև պատերազմի ամենաթեժ օրերին, երբ արձագանքելով վարչապետի կոչին, իրենց կողմից կազմած կամավորական ջոկատներով միացան հայրենիքի պաշտպանության գործին և մեկնեցին առաջնագիծ։

Նույնը չեմ կարող ասել Արարատի շրջանի Արմաշ, Սուրենավան, գ. Արարատ, ք. Արարատ, Ավշար, Նոյակերտ, Եղեգնավան, Սիսավան, Լուսառատ, Փոքր Վեդի, Վանաշեն, ք. Վեդի, Ուրցաձոր համայնքների «համայնքապետերի» մասին, որոնց մասին այսօր հայտարարվեց միտինգի ժամանակ։ Վերջիններս ոչ միայն չձևավորեցին կամավորական ջոկատներ և այդ ջոկատներով չմասնակցեցին հայրենիքի պաշտպանության գործին, այլև չեն կարող իրենց իրավունք վերապահել և այդ համայնքների բնակիչների անունից աջակցություն հայտնել հրապարակում հավաքվածներին, քանի որ այս «համայնքապետերը» հանդիսանում են «տեղական օլիգարխի գրպանից կախված անձնավորություններ»։

Վերը նշված «համայնքապետերի» գրեթե կեսի նկատմամբ կան հարուցված քրեական գործեր, մի քանիսն էլ արդեն գտնվում են դատարաններում։ Եվ ամենևին զարմանալի չէ վերջին օրերի նրանց պահվածքը, քանի որ այս մարդիկ հույսով են լցվել, որ կարող են երկիրը ցնցումների տանելու ճանապարհով վերջապես «փրկել իրենց կաշիները»։ Փա՛ռք հերոսներինԱրժանի լինենք ապրելու նրանց կյանքի գնով պաշտպանած երկրում»։ 

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս