19-ամյա հայազգի ֆուտբոլիստն իր նորամուտն է նշել իսպանական Լա լիգայում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6,  24News   

ֆուտբոլ

Իսպանիայի առաջնության հերթական՝ 12-րդ տուրում «Լևանտե»-ն սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության է հասել «Խետաֆե»-ի նկատմամբ: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։

Հայազգի 19-ամյա ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանն իր նորամուտն է նշել Վալենսիան ներկայացնող թիմում՝ փոխարինման դուրս գալով 83-րդ րոպեին:

Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի սան է, հանդես է եկել Ռուսաստանի տարբեր տարիքային  հավաքականներում (Մ 15, Մ 16, Մ 17, Մ 18, Մ 19, Մ 20): «Լևանտե»-ին է միացել 2017-ին և խաղացել երիտասարդական թիմերում:

 --00—ՄՀ