Շատ զվարճալի է ուսումնասիրել,թե ինչպես են նիկոլամոլ շրջանակները փորձում հերքել անհերքելին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6,  24News   

Արման Աբովյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Շատ զվարճալի է ուսումնասիրել,թե ինչպես են իշխանասեր և նիկոլամոլ շրջանակները թպրտալով փորձում հերքել անհերքելին և ներկայացնել, թե իբր այսօրվա աննախադեպ հանրահավաքին քիչ մարդ է ներկա եղել։ Իրականում սրանք սարսափած են այն տասնյակ հազարավոր ՀԱՅԵՐԻՑ, որոնք օրեցօր ավելի և ավելի շատ դուրս են գալիս փողոց և բարձր ասում են միայն մի բան.կապիտուլյանտ ,անպարկեշտ,հակահայկական իշխանությունը, որը մեզ բերեց խայտառակության և հայրենազրկության, պետք է որքան հնարավոր է շուտ չքվի։

Իշխանական քարոզչամեքենան ցանկանում է մարդկանց համոզել ,որ իրենք իրենց արժանապատվության վրա թքած ունենան,իշխանության քարոզչամեքենան համոզում է մարդկանց, որ իրենք անողնաշար և անպատիվ մանկուրտներ են,ի վերջո իշխանությունը փորձում է համոզել մարդկանց, որ չհավատան իրենց աչքերին։

Ի՞նչ ասեմ...ասելու բան ըստ էության չկա,որքան էլ իրենք հիմարացած փորձեն համոզել իրենք իրենց, որ հայ ժողովուրդը կհանդուրժի դավաճանությունը և հայրենազրկությունը ,այդքան ավելի արագ սրանք դե յուրե կհեռանան։

ՀԳ

Իշխանական քարոզչամեքենան հայտարարում է, որ այսօր ընդամենը 7000 մարդ էր ներկա հանրահավաքին։Մի՛ ծիծաղացեք ,իրականում իրենք այդ հիմարությանը հավատում են)»:

 --00—ՄՀ