Դիլիջանի ոլորաններում, Մեղրիի, Իջևանի, Հրազդանի, Վանաձորի, Մարտունիի ճանապարհներին ձյուն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները  դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է) և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի (բացի Մեղրի քաղաքից) և Տավուշի (բացի Իջևան քաղաքից) մարզերում, Դիլիջանի ոլորաններում, Արագածոտնի մարզի Արագածի և Թալինի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում, Չկալովկա գյուղում և Ճամբարակի լեռնանցքում տեղում է ձյուն։

--00—ԼՄ