Ժողովրդի մեջ լարվածություն կա․ Գեղամասար համայնքի 13 գյուղեր դարձել են սահմանապահ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի 13 գյուղ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո դարձել է սահմանապահ։ Համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը 24News-ին հայտնեց, որ հայկական բանակը վերահսկում է սահմանին տիրող իրավիճակը, բայց բնակիչների մոտ լարվածություն կա։

«Մեր հակառակորդը միշտ էլ անհասկանալի պահվածք է ունենում, կարող է անսպասելի քայլ անեն, բայց այս պահին վիճակը նորմալ է, ոչ մի ավելորդություն տեղի չի ունենում»,-ասաց համայնքի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ