Արցախի նախագահն ու ԱԽ քարտուղարը հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7,  24News   

Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր` դեկտեմբերի 7-ին, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1988թ Սպիտակի աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:

Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը, Արայիկ Հարությունյանին ուղեկցել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

--00—ՄՀ