Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել ի հիշատակ երկրաշարժի զոհերի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ծաղկեպսակ

ՀՀ երկրորդ Նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել՝ ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից:

«Ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի, ինչպես ամեն տարի, 2020թ․ դեկտեմբերի 7-ին ևս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն հարակից հուշարձանի մոտ»,- հայտնում են Երկրորդ նախագահի գրասենյակից։

--00--ԱԹ