Աժ-ում Դանիայի պատվիրակության հետ քննարկվել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7,  24News   

աժ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Ռուբեն Ռուբինյանը եւ պատվիրակության անդամներ Սոս Ավետիսյանը, Վլադիմիր Վարդանյանը դեկտեմբերի 7-ին հանդիպել են ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավար Լարս Ասլան Ռասմուսենի հետ:

Հայ խորհրդարանականները մանրամասներ են ներկայացրել Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ, ընդգծել ռազմական գործողություններում Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների ներգրավվածության փաստը: Նշվել է, որ պատերազմի ընթացքում փորձ է արվել հերթական ցեղասպանությունն իրականացնել խաղաղ հայ բնակչության նկատմամբ:

Հյուրի խնդրանքով հայ խորհրդարանականներն անդրադարձել են հետպատերազմական իրավիճակին, կարևորել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում կրոնական, պատմական, մշակութային ժառանգության պահպանության հարցը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 --00—ՄՀ