Շիրակի մարզի մի շարք համայնքներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան, Բենիամին, Ախուրյան, Հովտաշեն, Մարմաշեն համայնքների ղեկավարներն ու համայնքապետարանների աշխատակազմերը, Մարմաշեն համայնքի ավագանու անդամների և վարչական ղեկավարների գերակշիռ մեծամասնությունը միացել են հանրապետության բազմաթիվ համայնքներին և պահանջում են Հայաստանի ապազգային և ապաշնորհ իշխանությունների՝ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականն ու անցնցում հեռացումը։

Այս մասին հայտնում են ՀՅԴ Շիրակի գրասենյակից: 

«Կոչ ենք անում մարզի բոլոր համայնքների ղեկավարներին և ավագանիների անդամներին՝ ժամ առաջ միանալ հրաժարականի պահանջին և փրկել Հայաստանի ու հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը», - ասված է տարածված հաղորդագրության մեջ: 

--00--ԱՀ