Արցախցին փախստական չէ, այլ պանդուխտ հայրենի հողում. Արթուր Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

այց շտաբ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր կրկին այցելել եմ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ, հանդիպել Քաշաթաղի շրջանի վարչակազմի պատասխանատուների, գյուղապետերի և բնակիչների հետ՝ նպատակ ունենալով նրանց հետ քննարկել ադրբեջանա-արցախյան 3-րդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչների խնդիրները։

Հանդիպման ընթացքում պատասխանել եմ մեր քաղաքացիների հուզող հարցերին՝ պատրաստակամություն հայտնելով թե' ի պաշտոնե, և թե՛ որպես Արցախի քաղաքացի ամեն կերպ աջակցել նրանց՝ խնդրահարույց հարցերին լուծումներ տալու ճանապարհին։

Կարևոր եմ համարել ևս մեկ անգամ ընդգծել, որ արցախցին փախստական չէ, այլ պանդուխտ հայրենի հողում։

Հանդիպմանը մասնակցում էր նաև՝ ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքերը համակարգող Միքայել Վիրաբյանը, ով ևս պատասխանել է ներկաների հարցադրումներին»։

--00--ԱԹ