Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

․

Դեկտեմբերի 8-9-ը տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Տեղի են ունենալու նախարար Այվազյանի բանակցությունները Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ:

Այցի շրջանակներում նախատեսված են ԱԳ նախարար Այվազյանի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի և ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեյի հետ:

--00--ԱՀ