Շուշիից մեր զորքը դուրս եկավ ամսի 3-ին, սկսվեց քաղաքի հանձնումը. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Շուշիի հանձնումը սկսվել է Քարին Տակից։ Զորքն անհայտ պատճառներով նոյեմբերի 3-ին դուրս է եկել։ Թե ո՞վ է նման հրաման տվել, ի՞նչ ծրագրեր է եղել, չեմ կարողանում հասկանալ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

Քաղաքապետը պատմել է, որ հրամանատարություն չի եղել։ 

«Զինվորներն առանց հրամանատարի էին։ Որ լիներ, դուխ կտար, կասեր՝ կրակե’ք, ապրեք Ձեր ցավը տանեմ. էն թուրքին սպանեցիք, հեսա էս մեկին էլ կրակեք։ Այդպես պիտի լիներ»,- ասել է նա։

Սարգսյանը հիշում է Շուշիի պաշտպանության ժամանակ զոհված եղբոր հետ վերջին զրույցը։

«Եղբայրս զոհվեց։ Դրանից հետո տղաները մի որոշ ժամանակ մարտնչեցին, հետո տեսան՝ հնարավոր չի, խրամատները հանձնեցին ու մազապուրծ փրկվեցին։ Թուրքը հետևից վազում էր։

Բարձունքում զորքը երևւում էր։ Մի հատ գրանատամյոտ էլ չկար խփեմ, սրանց վարի տամ, ասում եմ ցելը տուր, ասում ա՝ տալիս եմ, չեն խփում։

Ասել ա՝ նշանակետը տամ, խփեք, բայց հրետանին չի աշխատել»,- ասել է նա։

Շուշիի քաղաքապետի խոսքով՝ եթե հրետանին աշխատեր, ադրբեջանական զորքը չմտներ անտառները, Իսայի աղբյուր, այդպես չէր լինի։ 

«Նրանք հետագայում շարժվել են, եկել Շուշիի հետևից մտել։ Եկել-հասել են Շուշի-Ստեփանակերտ խաչմերուկին։ Ա’յ, այդտեղ եթե կանխեին, իրենք այդ ճանապարհը «զասադա» չէին ստեղծի»,-շեշտել է քաղաքապետը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ