Ապարանում, Աշտարակում, Թալինում, Հրազդանում, Եղվարդում, Չարենցավանում ձյուն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները  դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում, Կոտայքի մարզի Հրազդան-Սևան, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններին (բեռնատարների համար դժվարանցանելի է) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ և Թալին քաղաքներում, Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։

--00—ԼՄ