1 օրում Ստեփանակերտ է վերադարձել 778 մարդ, ընդհանուր առմամբ վերադարձել է 134 հազար արցախցի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

1

Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ տեղահանվածների վերադարձի գործընթացը շարունակվում է: Արցախցիներին ուղեկցում են ռուս խաղաղապահներն ու ռազմական ոստիկանությունը։ Հստակեցվում է, որ ՌԴ զինծառայողներն ապահովել են ավտոբուսների անվտանգ տեղաշարժը շփման գծում: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: 

Ըստ վերջին տվյալների՝ ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով 778 մարդու: 

Նշենք, որ ընդհանուր առմամբ նոյեմբերի 14-ից ցայսօր մոտ 34 500 արցախցի արդեն վերադարձել է իր նախկին բնակության վայր:

--00—ԼՄ