Քիչ առաջ «Իմ քայլը» կեղծեց քվեարկությունը. Մարուքյանը՝ գերիների վերադարձի քննարկման մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

էդմ

ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կեղծել է ԱԺ քվեարկության արդյունքները, որը վերաբերում էր քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրին:

«Քիչ առաջ «Իմ քայլը» կեղծեց քվեարկությունը...

Սիրելի՛ հայրենակիցներ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դեռ երեկ գիշերվանից փորձում է տապալել ընդդիմության կողմից պահանջված հրատապ քննարկումը՝ կապված հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրի հետ։

Կեղծելով քվեարկության արդյունքները, 3 անգամ քվեարկություն կազմակերպելով ու խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը՝ քիչ առաջ նրանք որոշեցին ԱԺ նիստն անցկացնել փակ ռեժիմով այն դեպքում, երբ պետք է քվեարկվի մեր կողմից մշակված նախագիծը՝ նշյալ հարցի կապակցությամբ միջազգային հանրությանն ուղղված ուղերձով»,-գրել է Էդմոն Մարուքյանը:

--00—ԼՄ