ՃՏՊ-ները 17 %-ով. փոխոստիկանապետը կարծում է՝ պատճառը բալային համակարգի ներդրումն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

արա

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը քննարկման ժամանակ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ վիճակագրություն կա բալային համակարգի ներդրման հետ կապված, և արդյոք նվազե՞լ են ճանապարհատրանսպորտային պատահարները:

Ըստ Արա Ֆիդանյանի՝ ոչ միայն բալային համակարգի, այլև կոմպլեքս միջոցառումների արդյունքում, այդ թվում՝ տեսախցիկների և արագաչափ սարքերի ներդրում, ունեն բավականին լուրջ արդյունք: Օրինակ, 2020-ի 9 ամիսների ընթացքում արագաչափ սարքերով և տեսախցիկներով արձանագրվել է ընդհանուր առմամբ 985 հազար իրավախախտում, մինչդեռ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն եղել է 1 միլիոնից ավելի:

«Այստեղ լուրջ նվազում ունենք: 2020 թվականին ունենք 2855 ճանապարհատրանսպորտային պատահար, մինչդեռ 2019 թվականի նույն ժամանակում եղել է 3443: Այսինքն՝ 17 տոկոսով նվազել է»,-ասել է ոստիկանության պաշտոնյան և հավելել, որ դա հենց վկայում է բալային համակարգի արդյունավետության մասին։

--00—ԼՄ