Ռուս խաղաղապահներն ավարտում են Ղարաբաղի երկու հիվանդանոցների վերականգնումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

հասարակական

Ռուսաստանցի խաղաղապահները հույս ունեն, որ իրենց մասնակցությամբ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կավարտվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկու հիվանդանոցների վերականգնումը։ Այս մասին РИА Новости-ին ասել է ՌԴ Խաղաղարար գործողությունների կենտրոնի բժշկական աջակցության կենտրոնի ղեկավար, փոխգնդապետ Եգոր Դեմիդովիչը:

«Մարտունու շրջանի հիվանդանոցը կվերակառուցվի երկու շաբաթվա ընթացքում, հիմնականում ապակիներն են տուժել: Մարտակերտի հիվանդանոցում նոր-նոր են սկսվել նորոգումները: Այնտեղ ապակիները մի փոքր ավելի շատ են կոտրվել, հիվանդանոցի շենքն ինքնին չի վնասվել: Օժանդակ կառույցները չեն վնասվել: Այնտեղ տուժած տարածքը մի փոքր ավելի մեծ է, համապատասխանաբար, մեզ երեք շաբաթ պետք կգա», - ասել է Դեմիդովիչը:

Ինչպես հայտարարել է խաղաղապահը, Ղարաբաղի հիվանդանոցների վերականգնման համար անհրաժեշտ նյութերի և այլ միջոցների առաքման հետ կապված խնդիրներ չկան:

--0--ԿԿ