Բերման է ենթարկվել ակցիայի 90 մասնակից. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

ակցիա

Հանրապետությունում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 90 քաղաքացի։ Այս մասին Armtimes.com-ին հայտնել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։ Խոսքը ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մասին է։

--00--ԱԹ