Վարչապետի որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է Սյունիքի փոխմարզպետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Նիկոլ ստորագրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից: Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Մելիքսեթ Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»:

Նախորդ շաբաթ Սյունիքի մարզպետի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվել էր Հունան Պողոսյանը:

--00--ԱՀ