«Զվարթնոց» օդանավակայան մուտք գործելուն պես կախտահանվեն ուղեբեռները և ձեռքի իրերը

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

ю

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիշեցնում է.

«Հարգելի քաղաքացիներ,

Ցանկանում ենք հիշեցնել, որ կորոնավիրուսի՝ հնարավոր ներթափանցումը օդանավ կանխարգելու նպատակով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան մուտք գործելուն պես այսուհետ պարտադիր և անվտանգ կերպով կախտահանվեն ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը:
Ուստի, խնդրում ենք օդանավակայան ժամանելիս նախապես չփաթեթավորել ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը, այլապես օդանավակայանում ստիպված պետք է հեռացվի փաթեթավորումը:

Նշենք նաև, որ ցանկության դեպքում օդանավակայանում ևս կարող եք փաթեթավորել ձեր իրերը, որոնք փաթեթավորելուց հետո ևս մեկ անգամ ախտահանվելու են հատուկ նյութերով»:

--00--ԱՀ