Ոստիկանությունից հրաժարականների տասնյակ դիմումների մասին տեղեկատվությունը կեղծ է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News   

ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել ոստիկանության կադրերի բաժինը օրվա ընթացքում հրաժարականների տասնյակ դիմումներ ստանալու վերաբերյալ․

«Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, իբր ոստիկանության կադրերի բաժինը օրվա ընթացքում հրաժարականների տասնյակ դիմումներ է ստացել։
Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Վերջին հինգ օրվա ընթացքում ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում կազմվել է այդպիսի ընդամենը հինգ նյութ, որոնցից 2-ը՝ սահմանված տարիքը լրանալու կապակցությամբ կենսաթոշակի անցնելու, 3-ը՝ այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ։

ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորում ենք ոստիկանության վերաբերյալ տեղեկատվություն պատրաստելիս հավաստի տվյալներ ստանալու համար համագործակցել կառույցի համապատասխան ծառայության հետ»։

 --00—ՄՀ