Հիմնադրամը հանգանակված գումարներից 1000+-ին կփոխանցի 1,1 միլիոն դոլար

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News   

հիմնադրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակում հանգանակված գումարներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կփոխանցի 1մլն 100 հազար ԱՄՆ դոլար գումար:

Այս գումարից 932.892 ԱՄՆ դոլարը հանգանակել եւ Հիմնադրամին է տրամադրել OneArmenia կազմակերպությունը, իսկ 100.000–ը Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը, մնացած գումարը՝ 67.108 ԱՄՆ դոլար, փոխանցումներ են անհատ նվիրատուների կողմից:

Բոլոր դեպքերում նվիրատուների հետ նախապես պայմանավորվածություն է եղել, կամ փոխանցման նպատակը դաշտում նշված է եղել խնդրանք՝ գումարը փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, ինչը եւ իրականացվել է:

Հիմնադրամը կշարունակի աջակցել նաեւ վիրավոր զինծառայողների բուժման եւ առողջության վերականգնման տարբեր ծրագրերին:

Սփյուռքի տարբեր համայնքներում շարունակվում է հայրենիքին սատարման եւ արցախցիներին օգնելու նպատակով դրամահավաքները: Վերջինն Արգենտինայում մի քանի օր առաջ մեկնարկած Ֆոնեթոնն էր, որի արդյունքները շուտով կամփոփվեն: 
 --00—ՄՀ